Բեքհեմի որդին հանդիպում է Մոուրինյուի դստեր հետ

Բեքհեմի որդին հանդիպում է Մոուրինյուի դստեր հետ

Դևիդ Բեքհեմի ավագ որդին՝ Բրուքլին Բեքհեմն ու Ժոզե Մոուրինյուի դուստրը՝ Մաթիլդե Մոուրինյուն, վերջին օրերին ամենաշատ քննարկվող երիտասարդ աստղային զույգն են։

Խոսակցություններն սկսվել են մի քանի շաբաթ առաջ, երբ երիտասարդներին տեսել էին միասին Լոնդոնի գիշերային ակումբներից մեկից դուրս գալիս։ Մի քանի անգլիական լրատվամիջոցներ հաստատել են տեղեկությունը։

Պատանիների սիրավեպը դարձել է ֆուտբոլային աշխարհի ամենաթեժ թեմաներից։ Պորտուգալացի մասնագետի դուստրը նախկինում հանդիպում էր ֆուտբոլիստ Դանի Գրահամի հետ, ով նրանից 11 տարով մեծ էր։

Հետևեք մեզ նաև Telegram-ում