ՀՖՖ նախագահի հրամանով Տորեխոնի և Վերանյանի պատժաչափը փոխվել է

ՀՖՖ նախագահի հրամանով Տորեխոնի և Վերանյանի պատժաչափը փոխվել է

Արդեն տեղեկացրել ենք, որ մարտի 15-ին կայացած «Բանանց»-«Ալաշկերտ» հանդիպման ժամանակ «Բանանց» թիմի ֆուտբոլիստ Կլաուդիո Ֆերմին Տորեխոնի և «Ալաշկերտ» թիմի ֆուտբոլիստ Խորեն Վերանյանի ընդհարման պատճառով վերը նշված ֆուտբոլիստները որակազրկվել են 4 խաղով:

Հաշվի առնելով, որ Տորեխոնը և Վերանյանը ընդունել են իրենց մեղքը և զղջացել իրենց արարքի համար, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրամանով ֆուտբոլիստների որակազրկման պատժաչափը կրճատվել է մինչև 1 խաղ: Այս մասին տեղեկանում ենք ՀՖՖ պաշտոնական կայքից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում