Հեմիլթոնն ու Ռոսբերգը փոխանակել են մեխանիկներին

Հեմիլթոնն ու Ռոսբերգը փոխանակել են մեխանիկներին

«Մերսեդեսի» ղեկավարությունը որոշում է կայացրել թիմում մի քանի փոփոխություն կատարելու մասին։ Մասնավորապես, ավտոարշավորդներ Լյուիս Հեմիլթոնն ու Նիկո Ռոսբերգը փոխանակել են իրենց մի քանի մեխանիկներին։ Մի քանի աշխատակիցներ, ովքեր 2015թ. մրցաշրջանում աշխատել են Հեմիլթոնի հետ, տեղափոխվել են Ռոսբերգի թիմ, և հակառակը։

Ռոսբերգն ինքը գոհ է մնացել փոփոխություններից՝ նշելով, որ նմանն բաներն օգնում եմ թիմում լավ տրամադրություն պահպանել։

-Ինձ սա դրական է թվում։ Վերջին երկու մրցաշրջաններում տիտղոսի համար պայքարը լարված է եղել, և այսպիսի փոփոխությունները թիմի օգտին կլինեն։ Մարդիկ կենտրոնացած կլինեն բացառապես մեկ ավտոմեքենայի վրա,-Ռոսբերգի խոսքն է փոխանցում «Autosport»-ը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում