«Միկան» սեփական հարկի տակ հաղթեց «Գանձասար Կապանին»

«Միկան» սեփական հարկի տակ հաղթեց «Գանձասար Կապանին»

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 18-րդ տուրում «Միկան» հյուրընկալեց «Գանձասար Կապանին»։ Մինչ այս հանդիպումը «Միկան» մրցաշարային աղյուսակում 7-րդ տեղում էր, «Գանձասար Կապանը»՝ 5-րդ։

Տանտերերին հաջողվեց յուրաքաչյուր խաղակեսում մեկական գոլ խփել և հաղթել 2:0 հաշվով։ Նախ 4-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Սերգեյ Շումիլինը, ապա 62-րդ րոպեին իր թիմի առավելությունը կրկնապատկեց Միխայիլ Գորելաշվիլին։ Այս հաղթանակից հետո «Միկան» ունի 21 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը, իսկ «Գանձասար Կապանը» մնաց 25 միավորով՝ 5-րդ տեղում:

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնություն, 18-րդ տուր

«Միկա» – «Գանձասար Կապան»՝ 2:0
Գոլերը՝ Շումիլին 42′, Գորելաշվիլի 62′

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում