«Ինտերն» ու «Ռոման» ոչ-ոքի խաղացին (տեսանյութ)

«Ինտերն» ու «Ռոման» ոչ-ոքի խաղացին (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 30-րդ տուրում «Ռոման» հյուրընկալել էր «Ինտերին»: Մրցաշարային աղյուսակի հարևանների պայքարում արձանագրվեց 2 գոլ: 53-րդ րոպեին Իվան Պերիշիչն առաջ մղեց «Ինտերին», իսկ 84-րդ րոպեին «Ռոմային» հաջողվեց բազմաթիվ վտանգավոր պահերից հետո վերականգնել հաշվի հավասարությունը. աչքի ընկավ Ռաջան Նայնգոլանը:

Նշենք, որ վերջին անգամ «Ռոմային» չէր հաջողվել Իտալիայի առաջնությունում հաղթանակ տոնել հունվարի 24-ին, երբ թիմը նվազագույն հաշվով պարտվել էր «Յուվենտուսին»:

Այժմ «Ռոման» ունի 60 միավոր և շարունակում է զբաղեցնել մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը, իսկ «Ինտերը» չորրորդ տեղում է՝ ակտիվում ունենալով 55 միավոր:

Իտալիայի առաջնություն, 30-րդ տուր

«Ռոմա» – «Ինտեր»՝ 1:1
Գոլերը՝ Նայնգոլան 84′ – Պերիշիչ 53′

Հետևեք մեզ նաև Telegram-ում