«Բանանցը» ոչ-ոքի խաղաց «Արարատի» հետ (տեսագրություն)

«Բանանցը» ոչ-ոքի խաղաց «Արարատի» հետ (տեսագրություն)

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 18-րդ տուրում մրցաշրջանի երկրորդ կեսում հաջող մեկնարկած «Բանանցը» հյուրընկալել էր «Արարատին»:

Հանդիպման արդեն 9-րդ րոպեին դաշտի տերերի դարպասին նշանակվեց 11-մետրանոց հարված, որը դիպուկ իրացրեց Մոյսես Օրոզկոն: Նախքան ընդմիջման գնալը «Բանանցին» հաջողվեց առաջ անցնել հաշվի մեջ. նախ 19-րդ րոպեին Լաերսիոն վերականգնեց հաշվի հավասարությունը, ապա աչքի ընկավ Զավեն Բադոյանը: Այդուհանդերձ, «Արարատն» այս խաղում խուսափեց պարտությունից. երկրորդ կեսի մեկնարկում խաղի վերջնական հաշիվը ձևակերպեց Բրայան դե լա Ֆուենետեն:

Այս հանդիպումից հետո «Արարատն» ունի 27 միավոր և զբաղեցնում է չորրորդ հորիզոնականը, իսկ «Բանանցը» վեցերորդ տեղում է՝ ակտիվում ունենալով 21 միավոր:

Բարձրագույն խումբ, 18-րդ տուր

«Բանանց» – «Արարատ»՝ 2:2
Գոլերը՝ Լաերիսո 19′, Բադոյան 21′ – Օրոզկո 9′, դե լա Ֆուենտե 48′

Հետևեք մեզ նաև Telegram-ում