«Փյունիկն» ու «Շիրակը» հաղթողին չորոշեցին (տեսագրություն)

«Փյունիկն» ու «Շիրակը» հաղթողին չորոշեցին (տեսագրություն)

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 18-րդ տուրում հանդիպեցին չեմպիոնական տիտղոսի համար պայքարող «Փյունիկն» ու «Շիրակը»:

Թիմերը հաղթողին չորոշեցին՝ խփելով մեկական գոլ: 66-րդ րոպեին Գյումրիի թիմի կազմում աչքի ընկավ Ռումյան Հովսեփյանը, իսկ «Փյունիկի» պատասղխան գոլը խաղավարտից երկու րոպե առաջ խփեց Դավիթ Մանոյանը:

Այս հանդիպումից հետո «Փյունիկն» ունի 34 միավոր և շարունակում է զբաղեցնել մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը՝ առաջատար «Ալաշկերտին» զիջելով 4 միավորով, իսկ «Շիրակը» եզրափակում է լավագույն եռյակը՝ ակտիվում ունենալով 28 միավոր:

Բարձրագույն խումբ, 18-րդ տուր

«Փյունիկ» – «Շիրակ»՝ 1:1
Գոլերը՝ Մանոյան 88′ – Հովսեփյան 66′

Հետևեք մեզ նաև Telegram-ում