Հենրիխ Մխիթարյանն օգնեց «Բորուսսիային» կամային հաղթանակ տոնել (տեսանյութ)

Հենրիխ Մխիթարյանն օգնեց «Բորուսսիային» կամային հաղթանակ տոնել (տեսանյութ)

Բունդեսլիգայի 27-րդ տուրում Դորտմունդի «Բորուսսիան» արտագնա խաղում կամային հաղթանակ տոնեց «Աուգսբուրգի» նկատմամբ:

Խաղի 16-րդ րոպեին դաշտի տերերի կազմում աչքի ընկավ Ալֆրեդ Ֆինբոգասոնը: Խաղակեսի վերջնամասում դորտմունդյան թիմն ակտիվացավ և կարողացավ վերականգնել հաշվի հավասարությունը: 45-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանը, ում գեղեցիկ փոխանցումից հետո րոպեներ առաջ Մարկո Ռոյսը չէր կարողացել դիպուկ հարված կատարել, խփեց իր թիմի պատասխան գոլը:

Երկրորդ խաղակեսում Թոմաս Տուխելի սաներին հաջողվեց ևս երկու գոլ խփել. աչքի ընկան Գոնսալո Կաստրոն և Ադրիան Ռամոսը:

Այս հաղթանակից հետո «Բորուսսիան» ունի 64 միավոր և շարունակում է զբաղեցնել մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը՝ առաջատար «Բավարիային» զիջելով 5 միավորով, իսկ «Աուգսբուրգն» ունի 27 միավոր և գտնվում է 15-րդ տեղում:

Բունդեսլիգա, 17-րդ տուր

«Աուգսբուրգ» – «Բորուսսիա Դորտմունդ»՝ 1:3
Գոլերը՝ Ֆինբոգասոն 16′ – Մխիթարյան 45′, Կաստրո 69′, Ռամոս 75′

Հետևեք մեզ նաև Telegram-ում