«Վալենսիան» պարտվեց «Սելտային» (տեսանյութ)

«Վալենսիան» պարտվեց «Սելտային» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 30-րդ տուրում ծանրագույն ժամանակներ ապրող «Վալենսիան» սեփական հարկի տակ 0:2 հաշվով պարտվեց «Սելտային»: Հյուրերին հաջողվեց աչքի ընկնել խաղի վերջնամասում. մեկական գոլ խփեցին Գվիդետին և Ուգո Մալյոն:

Այս հաղթանակից հետո «Սելտան» ունի 48 միավոր և զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը, իսկ «Վալենսիան» մնաց 34 միավորով՝ 13-րդ տեղում:

Իսպանիայի առաջնություն, 30-րդ տուր

«Վալենսիա» – «Սելտա»՝ 0:2
Գոլերը՝ Գվիդետի 80′, Մալյո 84′

Հետևեք մեզ նաև Telegram-ում