«Միլանն» ու «Լացիոն» ոչ-ոքի խաղացին (տեսանյութ)

«Միլանն» ու «Լացիոն» ոչ-ոքի խաղացին (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 30-րդ տուրում «Միլանը» սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց «Լացիոյի» հետ: Խաղի արդեն 9-րդ րոպեին Մարկո Պարոլոն առաջ մղեց հյուրերին, իսկ «Միլանի» պատասխան գոլը 15-րդ րոպեին խփեց Կարլոս Բական:

Այս հանդիպումից հետո «Միլանն» ունի 49 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը, իսկ «Լացիոն» 8-րդ տեղում է՝ 42 միավորով:

Իտալիայի առաջնություն, 30-րդ տուր

«Միլան» – «Լացիո»՝ 1:1
Գոլերը՝ Բակա 15′ – Պարոլո 9′
Հեռացում՝ Սենադ Լուլիչ 84′

Հետևեք մեզ նաև Telegram-ում