«Շիրակ» – «Միկա» հանդիպման մրցավարը որակազրկվել է

«Շիրակ» – «Միկա» հանդիպման մրցավարը որակազրկվել է

Մարտի 14-ին տեղի ունեցած ՀՖՖ Մրցավարական կոմիտեի նիստը, հիմնվելով հանդիպման տեսուչի կողմից հանդիպման գլխավոր մրցավար Զավեն Հովհաննիսյանին տրված անբավարար գնահատականի վրա, կայացրել է որոշում Զավեն Հովհաննիսյանին որակազրկել ըստ մրցավարների և տեսուչների պատասխանատվության կանոնակարգի: Հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։

Հիշեցնենք, որ «Շիրակը» 0:1 հաշվով պարտությունից հետո մրցավարի գործողությունների վերաբերյալ բողոք էր ներկայացրել ՀՖՖ-ին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում