Բեռլուսկոնի. Միխայլովիչի ապագան կորոշվի մրցաշրջանի ավարտին

Բեռլուսկոնի. Միխայլովիչի ապագան կորոշվի մրցաշրջանի ավարտին

«Միլանի» նախագահ Սիլվիո Բեռլուսկոնին Ա Սերիայի 30-րդ տուրի՝ «Լացիոյի» հետ խաղից հետո (1:1) նշել է, որ իրեն այնքան էլ դուր չի գալիս թիմի խաղը։ Նրա խոսքերով, գլխավոր մարզիչ Սինիշա Միխայլովիչի հետ համագործակցությունը շարունակելու նպատակահարմարության վերաբերյալ որոշումը կընդունվի մրցաշրջանի վերջում։

-Ես հիասթափված եմ այս մրցաշրջանում «Միլանի» ցուցադրած խաղից։ Հույս ունեմ՝ իրավիճակը կփոխվի։ Ճի՞շտ է, որ Միխայլովիչը հեռացվելու է աշխատանքից։ Այդ հարցը մենք կվճռենք մրցաշրջանի ավարտին,-ասել է Բեռլուսկոնին։

Այս պահին «Միլանը» Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի վեցերորդ հորիզոնականում է՝ 30 հանդիպումներում վաստակած 49 միավորով։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում