Ծնվել է Գարեթ Բեյլի երկրորդ դուստրը (լուսանկար)

Ծնվել է Գարեթ Բեյլի երկրորդ դուստրը (լուսանկար)

Մադրիդի «Ռեալի» ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլը երկրորդ անգամ հայր է դարձել։

Երեկ ծնվել է 26-ամյա ֆուտբոլիստի երկրորդ դուստրը. ծնողները նրան կոչել են Նավա Վալենտինա։ Երջանիկ հայրիկը լուսանկար է հրապարակել սոցիալական ցանցերում:

«Երջանիկ ենք ողջունել ևս մեկ գեղեցկուհի դստրիկի մեր ընտանիքում՝ Նավա Վալենտինա Բեյլին»,-գրել է նա։

Բեյլի առաջին դուստրը՝ Ալբա Վիոլետան, լույս աշխարհ է եկել 2012 թվականի հոկտեմբերի 21-ին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում