Գալիանին հայտարարել է նոր մարզչի հետ պայմանագրի կնքման մասին

Գալիանին հայտարարել է նոր մարզչի հետ պայմանագրի կնքման մասին

«Միլանի» փոխնախագահ Ադրիանո Գալիանին լրագրողների հետ հանդիպման ժամանակ կատակով ասել է, որ «Ռոսոներիների» հաջորդ գլխավոր մարզիչը լինելու է ներկայումս «Սասուոլոն» գլխավորող Էուսեբիո դի Ֆրանչեսկոն։

-Մենք արդեն ստորագրել ենք Դի Ֆրանչեսկոյի հետ համաձայնագիրը,-պաշտոնյայի խոսքն է փոխանցում «Gazzetta World»-ը։ Իտալական պարբերականն ընդգծում է, որ Գալիանիի ձայնից ակնհայտ է եղել, որ նա կատակում է։

Էուսեբիո դի Ֆրանչեսկոն «Սասուոլոյի» հետ աշխատում է 2012-ից։ Նա 2013-ին թիմին պատմության մեջ առաջին անգամ դուրս է բերել Ա Սերիա։ Այս պահին «Սասուոլոն» 7-րդ հորիզոնականում է և «Միլանին» զիջում է երկու միավորով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում