Բեռլուսկոնի. Իբրահիմովիչն ու Տոտտին «Միլանում» չեն լինի

Բեռլուսկոնի. Իբրահիմովիչն ու Տոտտին «Միլանում» չեն լինի

«Միլանի» սեփականատեր Սիլվիո Բեռլուսկոնին հերքել է լուրերն այն մասին, որ ակումբը հետաքրքրված է Զլատան Իբրահիմովիչի և Ֆրանչեսկո Տոտտիի ծառայություններով։

-Իբրահիմովիչին «Միլան» վերադարձնելն ինձ հնարավոր չի թվում։ Զլատանը առաջարկներ ունի Չինաստանից և Արաբական Միացյալ Էմիրություններից։ Մենք չենք կարող նրա հետ համաձայնության գալ ֆինանսական առումով։

Տոտտիին «Միլան» հրավիրելը ևս անհնար է։ Նա «Ռոմայի» լեգենդն է, նման ֆուտբոլիստներին գնել չի կարելի։ Հույս ունեմ՝ Ֆրանչեսկոն կկարողանա «Ռոմայի» հետ համաձայնության գալ կարիերան ավարտելուց հետո ակումբում մնալու վերաբերյալ,-ասել է Բեռլուսկոնին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում