«Ինտերի» սեփականատերը ցանկանում է գնել Բենզեմային

«Ինտերի» սեփականատերը ցանկանում է գնել Բենզեմային

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման գրավել է իտալական «Ինտերի» ուշադրությունը, հաղորդում է «Corriere dello Sport»-ը։

Իտալական պարբերականը նշում է, որ միլանյան ակումբի սեփականատեր Էրիկ Թոհիրը ցանկանում է իր թիմ հրավիրել ֆուտբոլային աստղի։ Բենզեմային ձեռք բերելու փորձեր «Ինտերը» կձեռնարկի միայն այն դեպքում, եթե ակումբի հարձակվող Մաուրո Իկարդին տեղափոխվի այլ թիմ։

Հավելենք, որ ֆրանսիացու պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2019 թվականը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում