«Յուվենտուսը» Բուֆֆոնին նվիրված 973 րոպե տևողությամբ տեսանյութ է պատրաստել

«Յուվենտուսը» Բուֆֆոնին նվիրված 973 րոպե տևողությամբ տեսանյութ է պատրաստել

Թուրինի «Յուվենտուսը» յուրովի է նշել դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնի՝ Ա Սերիայի պատմության մեջ ռեկորդային՝ 973 րոպե անընդմեջ գնդակ բաց չթողնելը։ Ակումբը հրապարակել է դարպասպահի կատրած սեյվերից կազմված տեսանյութ, որը տևողությունը ևս 973 րոպե է։

«Բուֆֆոնի պատմական նվաճումը նշելու համար մենք նրա սեյվերից կազմված տեսանյութ պատրաստեցինք։ Այն 973 րոպե է տևում։ Փորձեք այն նայել ամբողջությամբ, եթե կստացվի։

4:07:57 այն ժամանակն է, որի ընթացքում կարելի է արագընթաց գնացքով հասնել Թուրինից Հռոմ, իսկ 9:16:57 «Մատանիների տիրակալը» եռագրության ողջ տևողությունն է։ Իսկ հիմա փորձեք գտնել բոլոր առանցքային նշումները»,—գրված է տեսանյութի նկարագրության բաժնում։

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում