Իտալական թոփ-ակումբները պայքարում են Ռաբյոյի համար

Իտալական թոփ-ակումբները պայքարում են Ռաբյոյի համար

«ՊՍԺ»-ի կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոն գրավել է իտալական ակումբների ուշադրությունը։

Երիտասարդ ֆրանսիացու ծառայություններով հետաքրքրված են «Յուվենտուսն» ու «Ռոման», ընդ որում, մայրաքաղաքային ակումբի դեպքում Ռաբյոն կարող է ընդգրկվել Միրալեմ Պյանիչի՝ «ՊՍԺ» տեղափոխության գործարքում։

«Ինտերը» ևս հետևում է փարիզյան ակումբի ֆուտբոլիստին, սակայն կկարողանա տրանսֆերային առաջարկություն անել միայն Ա Սերիայի լավագույն եռյակում հայտնվելու դեպքում։

Նշվում է, որ «Միլանը» ևս ցանկանում է ձեռք բերել Ռաբյոյին, սակայն ֆրանսիացու համար պահանջվող 25 միլիոն եվրոն վճարելու համար ստիպված կլինի հրաժարվել իր աստղերից մեկից։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում