«Վալենսիան» պաշտոնանկ է արել Գարի Նևիլին

«Վալենսիան» պաշտոնանկ է արել Գարի Նևիլին

Իսպանական «Վալենսիայի» գլխավոր մարզիչ Գարի Նևիլը հեռացվել է աշխատանքից։ Ակումբը խզել է անգլիացի մասնագետի հետ պայմանագիրը։ Հիշեցնենք, որ Նևիլը «Վալենսիայի» ղեկն ստանձնել է դեկտեմբերին։

«Վալենսիայի» պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը գլխավոր մարզչի պարտականությունները կկատարի Պակո Այեստարանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում