Մեսսին մարզակոշիկները նվիրելով հայտնվել է սկանդալի մեջ (լուսանկար)
Նմանատիպ
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին արաբական «MBC» հեռուստաընկերության «Այո, ես հայտնի եմ» հաղորդման ժամանակ իր մարզակոշիկները նվիրել է բարեգործական աճուրդի համար։ Հաղորդման հանդիսատեսը հիմնականում եգիպտացիներն են։
Մեսսիի որոշումը վիրավորել է Եգիպտոսի որոշ հանրային դեմքերի։ Եգիպտոսի խորհրդարանի անդամ Սաիդ Հասասինը ֆուտբոլիստի արարքը նվաստացում է որակել։ Քաղաքական գործիչը մեկ այլ հաղորդման ժամանակ որպես բողոքի նշան հանել է սեփական կոշիկները։
«Եգիպտացիներին իրենց գոյության յոթ հազար տարվա ընթացքում երբեք են վիրավորել։ Ես կոշիկով կխփեմ քեզ, Մեսսի։ Սա իմ կոշիկն է, ես այն նվիրում եմ Արգենտինային»,-ասել է Հասասինը։
Եգիպտոսի ֆուտբոլային միության ներկայացուցիչ Ազմի Մեգահեդը նույնպես անբավականություն է հայտնել.
«Ես վրդովված եմ։ Եթե նա ուզում է մեզ վիրավորել, թող այդ մարզակոշիկներն իր և իր երկրպագուների գլխին հագցնի։ Մեզ պետք չեն նրա մարզակոշիկները, մենք նաև չենք ուզում օգնություն ստանալ հրեաներից։ Կոշիկներդ քո երկրին նվիրիր, Արգենտինայում շատ են աղքատները»,-ասել է Մեգահեդը։
Ի պաշտպանություն Մեսսիի հանդես է եկել Եգիպտոսի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միդոն, ով հանդիպել է արգենտինացուն «Սելթայում» խաղալու տարիներին։
«Գրողի ունեցած ամենաարժեքավոր բանը գրիչն է, ֆուտբոլիստի համար այդպիսի բան է մարզակոշիկը»,-գրել է Միդոն «Twitter»-ում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում