Նևիլ. Կուզենայի մնալ «Վալենսիայում», բայց…

Նևիլ. Կուզենայի մնալ «Վալենսիայում», բայց…

Գարի Նևիլը մեկնաբանել է «Վալենսիայի» գլխավոր մարզչի աշխատանքից հեռացումը։

-Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ակումբին, նրա աշխատակիցներին, մարզչական անձնակազմին, ֆուտբոլիստներին ու երկրպագուներին։ Ես կցանկանայի այստեղ սկսած աշխատանքս, բայց հասկանում եմ, որ ֆուտբոլում կարևորն արդյունքն է։ 10 հաղթանակ, 7 ոչ-ոքի և 11 պարտություն 28 խաղում. սա այն մակարդակը չէ, որը պահանջում է ակումբն ու ես ինքս,-ասել է Նևիլը։

Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնության 30 տուրից հետո «Վալենսիան» մրցաշարային աղյուսակի 13-րդ հորիզոնականում է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում