Հոնդան կմնա «Միլանում», եթե Միխայլովիչը շարունակի իր աշխատանքը

Հոնդան կմնա «Միլանում», եթե Միխայլովիչը շարունակի իր աշխատանքը

Ճապոնիայի հավաքականի և «Միլանի» հարձակվող Կեյսուկե Հոնդան մրցաշրջանի վերջում կքննարկի իր ապագան ակումբի փոխնախագահ Ադրիանո Գալիանիի հետ, գրում է «la Gazzetta dello Sport»-ը։

«Ռոսոներիների» հարձակվողի պայմանագիրն ավարտվում է 2017-ին, և ակումբը չի ուզում, որ Հոնդան հեռանա։ Ընթացիկ մրցաշրջանում 25 խաղում  ճապոնացի ֆուտբոլստը 1 գոլ և 3 գոլային փոխանցում է հեղինակել։

Հաղորդվում է, որ ճապոնացին, ով վայելում է Սինիշա Միխայլովիչի վստահությունը, տրամադրված կլինի երկարաձգել ակումբի հետ պայմանագիրը, եթե սերբ մասնագետը մնա գլխավոր մարզչի պաշտոնում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում