«Վալենսիան» կբանակցի Մոուրինյուի հետ

«Վալենսիան» կբանակցի Մոուրինյուի հետ

«Վալենսիայի» ղեկավարությունը, որ նախօրեին աշխատանքից ազատել է Գարի Նևիլին, մտադիր է բանակցություններ վարել «Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի հետ:

«The Sun»-ը հաղորդում է, որ իսպանական ակումբի սեփականատեր Պիտեր Լիմը պատրաստ է պորտուգալացի մասնագետին տարեկան 19 մլն եվրո աշխատավարձ տալ, ինչպես նաև ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ հատկացնել 150 մլն եվրո գումար: Աղբյուրը գրում է, որ «Վալենսիայի» ղեկավարությունն այսպիսով հույս ունի Ժոզե Մոուրինյուի հետ պայմանագիր կնքելու պայքարում առաջ անցնել «Մանչեսթեր Յունայթեդից»:

Հիշեցնենք՝ 2015 թվականի դեկտեմբերին «Չելսին» աշխատանքից ազատեց Ժոզե Մոուրինյուին: Պորտուգալացի մասնագետը վերջերս հայտարարել էր, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո պատրաստ է նոր ակումբում աշխատել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում