«Արարատն» ու «Շիրակը» ոչ-ոքի խաղացին (տեսանյութ)

«Արարատն» ու «Շիրակը» ոչ-ոքի խաղացին (տեսանյութ)

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 19-րդ տուրում «Արարատը» հյուրընկալել էր «Շիրակին»: Թիմերը հաղթողին չորոշեցին՝ խփելով մեկական գոլ. 70-րդ րոպեին գյումրեցիների կազմում աչքի ընկավ Դրիսա Դիարասուբան, իսկ 8 րոպե անց «Արարատի» պատասխան գոլը խփեց Բրայան դե լա Ֆուենտեն:

Այժմ «Շիրակն» ունի 29 միավոր և զբաղեցնում է երրորդ հորիզոնականը, իսկ «Արարատը» չորրորդ տեղում է՝ Գյումրու թիմին զիջելով մեկ միավորով:

Բարձրագույն խումբ, 19-րդ տուր

«Արարատ» – «Շիրակ»՝ 1:1
Գոլերը՝ Բրայան դե լա Ֆուենտե 78′ – Դիարասուբա 70′

 



Դրիսա Դիարասուբայի գոլը «Արարատի» դարպասը

Опубликовано FC Shirak 2 апреля 2016 г.

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում