Տոտտին կարող է տեղափոխվել ՄԼՍ

Տոտտին կարող է տեղափոխվել ՄԼՍ

«Ռոմայի» լեգենդ Ֆրանչեսկո Տոտտին որոշել է հեռանալ իտալական թիմից և շարունակել կարիերան արտասահմանում, հաղորդում է «Corriere Dello Sport»-ը։ 

Տոտտիի պայմանագիրը «Ռոմայի» հետ ավարտվում է այս ամռանը, և ակումբը չի պատրաստվում այն երկարաձգել։ Տոտտին սեպտեմբերին 40 տարեկան կդառնա։ Տոտտին չի ցանկանում ավարտել խաղային կարիերան և ուզում է շարունակել խաղալ։ Հաղորդվում է, որ, ամենայն հավանականությամբ, նա կարող է խաղալ ՄԼՍ-ում։

Տոտտիի համար ևս մեկ տարբերակ է «Լեսթերը», որը գլխավորում է իտալացի Կլաուդիո Ռանյերին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում