Առաջատար «Ալաշկերտը» հաղթեց «Միկային»
02/04/2016 17:48
Նմանատիպ
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 19-րդ տուրում մրցաշարային աղյուսակի առաջատար «Ալաշկերտը» 2:1 հաշվով առավելության հասավ «Միկայի» նկատմամբ: Աբրահամ Խաշմանյանի սաներից մեկական գոլ խփեցին Արտակ Գրիգորյանը և Հեբերը, իսկ «Միկայի» կազմում հաշիվը կրճատեց Աարոն Կպեիան:
Այս հաղթանակից հետո «Ալաշկերտն» ունի 41 միավոր և շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը, իսկ «Միկան» մնաց 21 միավորով՝ 7-րդ տեղում:
Բարձրագույն խումբ, 19-րդ տուր
«Ալաշկերտ» – «Միկա»՝ 2:1
Գոլերը՝ Գրիգորյան 4′, Հեբեր 12′ – Կպեիա 49′