«Լաս Պալմասը» հաղթեց «Վալենսիային» (տեսանյութ)

«Լաս Պալմասը» հաղթեց «Վալենսիային» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 31-րդ տուրում «Լաս Պալմասը» հաղթանակ տոնեց «Վալենսիայի» նկատմամբ: «Գրան Կանարիայում» կայացած հանդիպումն ավարտվեց 2:1 հաշվով: 3-րդ րոպեին հյուրերի կազմում աչքի ընկավ Ռոդրիգոն: 50-րդ րոպեին Վիերան վերականգնեց հաշվի հավասարությունը, իսկ 13 րոպե անց Շկոդրան Մուստաֆին դարձավ ինքնագոլի հեղինակ:

Այժմ «Լաս Պալմասն» ունի 36 միավոր և զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը, իսկ «Վալենսիան» 15-րդ տեղում է՝ ակտիվում ունենալով 34 միավոր:

Իսպանիայի առաջնություն, 31-րդ տուր

«Լաս Պալմաս» – «Վալենսիա»՝ 2:1
Գոլերը՝ Վիերիա 50′, Մուստաֆի 63’/ինքնագոլ – Ռոդրիգո 3′

Հետևեք մեզ նաև Telegram-ում