«Բանանցը» հյուրընկալվելիս պարտվեց «Գանձասար Կապանին»

«Բանանցը» հյուրընկալվելիս պարտվեց «Գանձասար Կապանին»

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 19-րդ տուրում «Գանձասար Կապանը» հյուրընկալել էր «Բանանցին»:

Հանդիպման հաշիվը 40-րդ րոպեին բացեց Նարեկ Բեգլարյանը: Կապանցիների նվազագույն առավելությունը պահպանվեց մինչև 91-րդ րոպեին Լաերիսոն վերականգնեց հաշվի հավասարությունը: Թվում էր՝ «Բանանցին» կհաջողվի Երևանի վերադառնալ 1 միավորով, սակայն նախքան եզրափակիչ սուլիչը Գեղամ Հարությունյանը հաղթանակ պարգևեց դաշտի տերերին:

Այժմ «Գանձասար Կապանն» ունի 28 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը, իսկ «Բանանցը» մնաց 21 միավորով՝ 7-րդ տեղում:

Բարձրագույն խումբ, 19-րդ տուր

«Գանձասար Կապան» – «Բանանց»՝ 2:1
Գոլերը՝ Բեգլարյան 40′, Հարությունյան 90+4′ – Լաերիսո 90+1′
Հեռացում՝ Տիգրան Բարսեղյան 89′

Լուսանկարը՝ «Բանանցի» մամուլի ծառայության

Հետևեք մեզ նաև Telegram-ում