«Ռոման» դերբիում հաղթեց «Լացիոյին» (տեսանյութ)

«Ռոման» դերբիում հաղթեց «Լացիոյին» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 31-րդ տուրի շրջանակում կայացած հռոմեական դերբիում «Ռոման» 4:1 հաշվով առավելության հասավ «Լացիոյի» նկատմամբ: «Գայլերի» կազմում մեկական գոլ խփեցին Ստեֆան Էլ-Շարավին, Էդին Ջեկոն, Ալեսանդրո Ֆլորենցին և Դիեգո Պերոտին, իսկ «Լացիոյի» միակ գոլը հեղինակեց Մարկո Պարոլոն:

Այս հաղթանակից հետո «Ռոման» ունի 63 միավոր և եզրափակում է լավագույն եռյակը, իսկ «Լացիոն» մնաց 42 միավորով՝ 8-րդ տեղում:

Իտալիայի առաջնություն, 31-րդ տուր

«Լացիո» – «Ռոմա»՝ 1:4
Գոլերը՝ Պարոլո 75′ – Էլ-Շարավի 15′, Ջեկո 64′, Ֆլորենցի 83′, Պերոտի 87′
Հեռացում՝ Ուեսլի Հուդտ 90′

Հետևեք մեզ նաև Telegram-ում