Արտագնա խաղում «Միլանը» պարտվեց «Ատալանտային» (տեսանյութ)

Արտագնա խաղում «Միլանը» պարտվեց «Ատալանտային» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 31-րդ տուրում «Միլանը» հյուրընկալվելիս պարտվեց «Ատալանտային»: 5-րդ րոպեին «Միլանի» կազմում աչքի ընկավ Լուիս Ադրիանոն, իսկ «Ատալանտայի» գոլերը խփեցին Մաուրիսիո Պինիլյան և Ալեխանդրո Գոմեսը:

Այս հաղթանակից հետո «Ատալանտան» ունի 36 միավոր և զբաղեցնում է 12-րդ հորիզոնականը, իսկ «Միլանը» 6-րդ տեղում է՝ ակտիվում ունենալով 49 միավոր:

Իտալիայի առաջնություն, 31-րդ տուր

«Ատալանտա» – «Միլան»՝ 2:1
Գոլերը՝ Պինիլյա 44′, Գոմես 63′ – Լուիս 5’/11-մետրանոց

Հետևեք մեզ նաև Telegram-ում