«Ինտերը» պարտվեց «Տորինոյին» (տեսանյութ)

«Ինտերը» պարտվեց «Տորինոյին» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 31-րդ տուրում «Ինտերը» սեփական հարկի տակ 1:2 հաշվով պարտվեց «Տորինոյին»:

Հանդիպման հաշիվը 17-րդ րոպեին բացեց Մաուրո Իկարդին՝ դիպուկ իրացնելով 11-մետրանոց հարվածը, իսկ երկրորդ կեսում հյուրերի կազմում աչքի ընկան Քրիստիան Մոլինարոն և Անդրեա Բելոտին: Նշենք, որ «Ինտերը» խաղը 9 հոգով ավարտեց. նախ խաղադաշտից հեռացվեց Միրանդան, ապա Յուտո Նագատոմոն:

«Ինտերն» ունի 55 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը, իսկ «Տորինոն» 11-րդ տեղում է՝ ակտիվում ունենալով 36 միավոր:

Իտալիայի առաջնություն, 31-րդ տուր

«Ինտեր» – «Տորինո»՝ 1:2
Գոլերը՝ Իկարդի 17′ /11-մետրանոց – Մոլինարո 55′, Բելոտի 73′ / 11-մետրանոց
Հեռացումներ՝ Միրանդա 57′, Նագատոմո 72′

Հետևեք մեզ նաև Telegram-ում