ՉԼ. «Բարսելոնան» կամային հաղթանակ տոնեց «Ատլետիկոյի» նկատմամբ (տեսանյութ)

ՉԼ. «Բարսելոնան» կամային հաղթանակ տոնեց «Ատլետիկոյի» նկատմամբ (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիր «Բարսելոնան» ընթացիկ խաղարկության 1/4 եզրափակիչ փուլի առաջին խաղում առավելության հասավ Մադրիդի «Ատլետիկոյի» նկատմամբ:

«Կամպ Նոուում» կայացած հանդիպման առաջին կեսում իրադարձությունները զարգացան մեծամասամբ Ֆերնանդո Տորրեսի շնորհիվ: 25-րդ րոպեին Տորրեսն առաջ մղեց հյուրերին, ապա 2 դեղին քարտ ստացավ ու 35-րդ րոպեից իր թիմին թողեց 10 հոգով: Խաղակեսի մնացած ժամանակահատվածում կատալոնացիներին չհաջողվեց օգտվել թվային առավելությունից:

Պատկերը փոխվեց երկրորդ կեսում. Յան Օբլակի դարպասի մոտ գրոհների տեղատարափ էր, ինչի արդյունքում Լուիս Սուարեսը նախ վերականգնեց հաշվի հավասարությունը, ապա դուբլ ձևակերպեց:

Հավելենք, որ պատասխան հանդիպումը կայանալու է ապրիլի 13-ին, Մադրիդի «Վիսենտե Կալդերոն» մարզադաշտում:

Չեմպիոնների լիգա, 1/4 եզրափակիչ, առաջին խաղ

«Բարսելոնա» – «Ատլետիկո»՝ 2:1
Գոլերը՝ Սուարես 63′, 74′ – Տորրես 25′
Հեռացում՝ Տորրես 35′

Հետևեք մեզ նաև Telegram-ում