Մեսսին դատի պատճառով չի մասնակցի Ամերիկայի գավաթի առաջին խաղին

Մեսսին դատի պատճառով չի մասնակցի Ամերիկայի գավաթի առաջին խաղին

Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին բաց կթողնի Ամերիկայի գավաթի 2016 թվականի խաղարկության առաջին հանդիպումը, հաղորդում է «El Mundo» պարբերականը։

«Բարսելոնայի» ֆուտբոլիստը Իսպանիայում պետք է դատարանում ցուցմունք տա, քանի որ մեղադրվում է հարկերի հետ կապված երեք հանցագործությունների մեջ։ Ակնկալվում է, որ գործի լսումները կտևեն չորս օր։ Արդյունքում Մեսսին, ամենայն հավանականությամբ, չի կարողանա մասնակցել Չիլիի հավաքականի դեմ արտագնա խաղին, որը տեղի է ունենալու հունիսի 6-ին։

Մեսսին, մասնավորապես, մեղադրվում է 2007-2009 թվականների ընթացքում 4,1 միլիոն եվրոյի չափով հարկային պարտավորությունների կատարումից խուսափելու մեջ։ Իսպանիայի պետական շահերի պաշտպանության մարմինը Մեսսիի համար 22,6 ամսվա ազատազրկում և գումարային տուգանք է պահանջում։ Դատախազությունն իր հերթին հարկային հանցագործությունների մեջ է մեղադրում ֆուտբոլիստի հորը՝ պահանջելով նրա համար 18 ամսվա ազատազրկում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում