«Գանձասար Կապանը» նվազագույն հաշվով հաղթեց «Փյունիկին»

«Գանձասար Կապանը» նվազագույն հաշվով հաղթեց «Փյունիկին»

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 19-րդ տուրում «Գանձասար Կապանը» հյուրընկալեց «Փյունիկին»։ Խաղը մեկնարկեց լռության րոպեով` ի հիշատակ Արցախի և Ադրբեջանի շփման գծում ռազմական գործողությունների զոհերի։

Առաջին կեսում թիմերը, չնայած բազմաթիվ ջանքերին, չկարողացան հաշիվը բացել։ Երկրորդ խաղակեսի միջնամասում Էդվարդ Կպոդոն անվրեպ իրացրեց տուգանայինը՝ գնդակն ուղարկելով հյուրերի դարպասը։ Թիմերին չհաջողվեց հաշվի մեջ փոփոխություն մտցնել, և Կապանի թիմը երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ։

Այս հաղթանակից հետո «Գանձասար Կապանն» ունի 31 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի չորրորդ հորիզոնականը, իսկ «Փյունիկը» մնաց 37 միավորով՝ երկրորդ տեղում:

Բարձրագույն խումբ, 19-րդ տուր

«Գանձասար Կապան» – «Փյունիկ»՝ 1:0
Գոլը՝ Էդվարդ Կպեդո, 67′

Լուսանկարները՝ «Փյունիկի» մամուլի ծառայության:

Հետևեք մեզ նաև Telegram-ում