«Արարատն» ու առաջատար «Ալաշկերտը» ոչ-ոքի խաղացին

«Արարատն» ու առաջատար «Ալաշկերտը» ոչ-ոքի խաղացին

Ավանի ֆուտբոլի ակադեմիայի մարզդաշտում տեղի ունեցավ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության հետաձգված 19-րդ տուրի ևս մեկ հանդիպում. «Արարատը» հյուրընկալեց «Ալաշկերտին»։

Ինչպես տուրի բոլոր հանդիպումները, այս խաղը ևս մեկնարկեց լռության րոպեով՝ ի հիշատակ Արցախի և Ադրբեջանի շփման գծում ռազմական գործողությունների զոհերի։

Թիմերն ընդհանուր առմամբ հավասար խաղ ցուցադրեցին, սակայն կողմերից ոչ մեկին չհաջողվեց գոլ խփել։ 90 րոպե պայքարից հետո թիմերը դաշտից հեռացան գոլազուրկ ոճ-ոքիով։ Այս հանդիպումից հետո «Ալաշկերտը» շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը՝ ակտիվում ունենալով 42 միավոր, իսկ «Արարատը» 29 միավորով 5-րդն է: 

Բարձրագույն խումբ, 19-րդ տուր
«Արարատ» – «Ալաշկերտ»՝ 0:0

Լուսանկարը՝ ՀԱՕԿ լրատվականի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում