Արտագնա խաղում «Բանանցը» պարտվեց «Շիրակին» (տեսանյութ)

Արտագնա խաղում «Բանանցը» պարտվեց «Շիրակին» (տեսանյութ)

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության՝ հետաձգված 19-րդ տուրի «Շիրակ»-«Բանանց» հանդիպումն ավարտվեց դաշտի տերերի հաղթանակով՝ 3:1 հաշվով:

Գյումրու թիմի կազմում մեկական գոլով աչքի ընկան Կոնան Կուակուն, Նեմանյա Ստոշկովիչը և Վիուլեն Այվազյանը, իսկ հյուրերի կազմում աչքի ընկավ Պետրոս Ավետիսյանը: Նշենք, որ սերբ ֆուտբոլիստ Նեմանյա Ստոսկովիչը, տոնելով գոլը, ցուցադրեց «Karabakh is Armenia» գրությամբ շապիկը:

Այս հաղթանակից հետո «Շիրակն» ունի 32 միավոր և եզրափակում է մրցաշարային աղյուսակի լավագույն եռյակը, իսկ «Բանանցը» մնաց 21 միավորով՝ 7-րդ տեղում:

Բարձրագույն խումբ, 19-րդ տուր

«Շիրակ» – «Բանանց»՝ 3:1
Գոլերը՝ Կուակու 33′, Ստոշկովիչ 45′, Այվազյան 90′ – Ավետիսյան 49′
Հեռացում՝ Վահագն Այվազյան 70′

 



Օդիլոն Կուակուի գոլը «Բանանցի» դարպասը/ Odion Kouakou’s goal

Опубликовано FC Shirak 6 апреля 2016 г.



Նեմանյա Ստոշկովիչի գոլը «Բանանցի» դարպասը/ Nemanja Stoskovic’s goal

Опубликовано FC Shirak 6 апреля 2016 г.

 



Վիուլեն Այվազյանի գոլը «Բանանցի» դարպասը/ Viulen Ayvazyan’s goal

Опубликовано FC Shirak 6 апреля 2016 г.

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում