ՉԼ. «Պարի Սեն Ժերմենն» ու «Մանչեսթեր Սիթին» ոչ-ոքի խաղացին (տեսանյութ)

ՉԼ. «Պարի Սեն Ժերմենն» ու «Մանչեսթեր Սիթին» ոչ-ոքի խաղացին (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ փուլի առաջին խաղում «Պարի Սեն Ժերմենն» ու «Մանչեսթեր Սիթին» ոչ-ոքի խաղացին:

«Պարկ դե Պրենսում» կայացած հանդիպման 14-րդ րոպեին փարիզյան թիմը հաշվի մեջ առաջ անցնելու հիանալի հնարավորություն ուներ, սակայն Զլատան Իբրահիմովիչը չկարողացավ 11-մետրանոց նշակետից գրավել Ջո Հարտի պաշտպանած դարպասը:

Խաղակեսի վերջնամասում թիմերը մեկական գոլ խփեցին. նախ 38-րդ րոպեին աչքի ընկավ Քևին դե Բրույնեն, ապա Զլատան Իբրահիմովիչը, օգտվելով Ֆերնանդոյի սխալից, վերականգնեց հաշվի հավասարությունը: 

Երկրորդ խաղակեսում ևս թիմերը մեկական գոլ խփեցին. 59-րդ րոպեին Ադրիան Ռաբյոն առաջ մղեց «Պարի Սեն Ժերմենին», իսկ 72-րդ րոպեին վերջնական հաշիվը ձևակերպեց Ֆերնանդինյոն: Հավելենք, որ պատասխան հանդիպումը կայանալու է ապրիլի 12-ին:

Չեմպիոնների լիգա, 1/4 եզրափակիչ, առաջին խաղ

«Պարի Սեն Ժերմեն» – «Մանչեսթեր Սիթի»՝ 2:2
Գոլերը՝ Իբրահիմովիչ 41′, Ռաբյո 59′ – դե Բրույնե 38′, Ֆերնանդինյո 72′

Հետևեք մեզ նաև Telegram-ում