«Շիրակը» հաղթեց «Ալաշկերտին» (տեսագրություն)

«Շիրակը» հաղթեց «Ալաշկերտին» (տեսագրություն)

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 21-րդ տուրում «Շիրակը» սեփական հարկի տակ 2:1 հաշվով առավելության հասավ առաջատար «Ալաշկերտի» նկատմամբ: 

Առաջին խաղակեսում գոլեր չարձանագրվեցին, իսկ երկրորդում Գյումրու թիմի կազմում դուբլի հեղինակ դարձավ Դրիսա Դիարասուբան, հյուրերից հաշիվը կրճատեց Միհրան Մանասյանը:

Չնայած պարտությանը՝ «Ալաշկերտը» շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը՝ ակտիվում ունենալով 42 միավոր, իսկ «Շիրակն» այժմ ունի 35 միավոր և եզրափակում է լավագույն եռյակը:

Բարձրագույն խումբ, 21-րդ տուր

«Շիրակ» – «Ալաշկերտ»՝ 2:1
Գոլերը՝ Դիարասուբա 73′, 81′ – Մանասյան 90+2′

Հետևեք մեզ նաև Telegram-ում