«Ռեալը» վստահ հաղթանակ տոնեց «Էյբարի» նկատմամբ (տեսանյութ)

«Ռեալը» վստահ հաղթանակ տոնեց «Էյբարի» նկատմամբ (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 32-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ վստահ հաղթանակ տոնեց «Էյբարի» նկատմամբ:

Հանդիպման 5-րդ րոպեին մադրիդյան թիմին առաջ մղեց Խամես Ռոդրիգեսը՝ աչքի ընկնելով տուգանային հարվածի դիպուկ իրացմամբ: 18-րդ րոպեին Կրիշտիանու Ռոնալդուի փոխանցումից հետո Լուկաս Վասկեսը կրկնապատկեց իր թիմի առավելությունը: Ընդամենը մեկ րոպե անց Ռոնալդուն երրորդ գոլն ուղարկեց Ասյեր Ռիեսգոյի պաշտպանած դարպասը, իսկ խաղակեսի վերջնամասում պորտուգալացի հարձակվողի փոխանցումից հետո աչքի ընկավ արդեն Խեսեն:

Երկրորդ խաղակեսն անցավ առավել հանգիստ պայքարում, և նոր գոլեր չարձանագրվեցին:

Այս հաղթանակից հետո «Ռեալն» ունի 72 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը՝ առաջատար «Բարսելոնային» զիջելով 4 միավորով, իսկ երրորդ տեղում գտնվող «Ատլետիկոյին» գերազանցելով 2 միավորով: «Բարսելոնան» և «Ատլետիկոն» տուրի շրջանակում իրենց խաղերը դեռ չեն անցկացրել:

Իսպանիայի առաջնություն, 32-րդ տուր

«Ռեալ» – «Էյբար»՝ 4:0
Գոլերը՝ Խամես 5′, Վասկես 18′, Ռոնալդու 19′, Խեսե 39′

Հետևեք մեզ նաև Telegram-ում