«Յուվենտուսը» կամային հաղթանակ տոնեց «Միլանի» նկատմամբ (տեսանյութ)

«Յուվենտուսը» կամային հաղթանակ տոնեց «Միլանի» նկատմամբ (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 32-րդ տուրում «Յուվենտուսն» արտագնա խաղում առավելության հասավ «Միլանի» նկատմամբ:

Հանդիպման 18-րդ րոպեին «Միլանի» կազմում աչքի ընկավ Ալեքսը: Նախքան ընդմիջման գնալը Մարիո Մանջուկիչը վերականգնեց հաշվի հավասարությունը, իսկ երկրորդ կեսում հաղթական գոլի հեղինակ դարձավ Պոլ Պոգբան:

Այժմ թուրինյան թիմն ունի 76 միավոր և շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը, իսկ «Միլանը» մնաց 49 միավորով՝ 6-րդ տեղում:

Իտալիայի առաջնություն, 32-րդ տուր

«Միլան» – «Յուվենտուս»՝ 1:2
Գոլերը՝ Ալեքս 18′ – Մանջուկիչ 27′, Պոգբա 65′

Հետևեք մեզ նաև Telegram-ում