Արթուր Աբրահամը զրկվեց չեմպիոնական տիտղոսից (տեսանյութ)

Արթուր Աբրահամը զրկվեց չեմպիոնական տիտղոսից (տեսանյութ)

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը պարտվեց մեքսիկացի Ժիլբերտո Ռամիրեսին և զրկվեց տիտղոսից:

Լաս Վեգասում կայացած մենամարտում 24-ամյա Ռամիրեսը, ով պրոֆեսիոնալ կարիերայում դեռ պարտություն չի կրել (34 հաղթանակ), հաղթեց մրցավարական որոշմամբ՝ 120:108, 120:108, 120:108 հաշվով:

Հիշեցնենք, որ Արթուր Աբրահամը պարտություն չէր կրել 2013 թվականի մարտի 23-ից, երբ տիտղոսը զիջեց գերմանացի Ռոբերտ Շտիգլիցին: Դրանից հետո հայ բռնցքամարտը տարել էր ութ անընդմեջ հաղթանակ

Հետևեք մեզ նաև Telegram-ում