«Բորուսսիան» ոչ-ոքի խաղաց «Շալկեի» հետ (տեսանյութ)

«Բորուսսիան» ոչ-ոքի խաղաց «Շալկեի» հետ (տեսանյութ)

Բունդեսլիգայի 29-րդ տուրում Դորտմունդի «Բորուսսիան» հյուրընկալվել էր «Շալկեին»: Ռուրյան դերբիում հաղթող չեղավ՝ թիմերը երկուական գոլ խփեցին:

Հանդիպման առաջին խաղակեսում թիմերը մի քանի վտանգավոր պահեր ունեցան, սակայն դարպասի գրավում չարձանագրվեց: Ընդմիջումից հետո «Բորուսսիայի» կազմում խաղադաշտ դուրս եկավ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով ակտիվություն հաղորդեց դորտմունդցիների խաղին:

49-րդ րոպեին Շինձի Կագավան բացեց խաղի հաշիվը, իսկ 2 րոպե անց Լերոյ Զանեն խփեց «Շալկեի» պատասխան գոլը: 56-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանի օգնությամբ աչքի ընկավ Մատիաս Գինտերը, սակայն դաշտի տերերին հաջողվեց խուսափել պարտությունից. 66-րդ րոպեին վերջնական հաշիվը ձևակերպեց Կլաս-Յան Հունտելարը՝ դիպուկ իրացնելով 11-մետրանոց հարվածը:

Այժմ «Բորուսսիան» ունի 68 միավոր և շարունակում է զբաղեցնել մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը՝ առաջատար «Բավարիային» զիջելով արդեն 7 միավորով: «Շալկեն» 45 միավորով 7-րդ տեղում է:

Բունդեսլիգա, 29-րդ տուր

«Շալկե» – «Բորուսսիա Դորտմունդ»՝ 2:2
Գոլերը՝ Զանե 51′, Հունտելար 66’/11-մետրանոց – Կագավա 49′, Գինտեր 56′

Հետևեք մեզ նաև Telegram-ում