«Վալենսիան» հաղթեց «Սևիլյային» (տեսանյութ)

«Վալենսիան» հաղթեց «Սևիլյային» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 32-րդ տուրում «Վալենսիան» մրցեց «Սևիլյայի» հետ. «Մեստալյայում»  կայացած հանդիպումն ավարտվեց 2:1 հաշվով:

Առաջին խաղակեսի վերջնամասում «չղջիկների» կազմում աչքի ընկավ Դանիել Պարեխոն: 86-րդ րոպեին հյուրերի կազմում հաշիվը հավասարեցրեց Կևին Գամեյրոն, սակայն նախքան եզրափակիչ սուլիչն Ալվարո Նեգրեդոյին հաջողվեց հաղթական գոլ հեղինակել:

Այս հանդիպումից հետո «Վալենսիան» ունի 37 միավոր և զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը, իսկ «Սևիլյան» 48 միավորով 7-րդ տեղում է:

Իսպանիայի առաջնություն, 32-րդ տուր

«Վալենսիա» – «Սևիլյա»՝ 2:1
Գոլերը՝ Պարեխո 41′, Նեգրեդո 90+1′ – Գամեյրո 86′

Հետևեք մեզ նաև Telegram-ում