«Չելսին» պատրաստ է 35 մլն վճարել, «Ռոման» 10 մլն ավելի է պահանջում

«Չելսին» պատրաստ է 35 մլն վճարել, «Ռոման» 10 մլն ավելի է պահանջում

«Չելսին» դիտարկում է «Ռոմայի» կիսապաշտպան Ռաջա Նաինգոլանի տրանսֆերի հնարավորությունը։

Ինչպես հայտնում է «Il Tempo»-ն, կիսապաշտպանի ծառայություններով անձամբ հետաքրքրված է լոնդոնցիների ապագա գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն։ «Ռոման» Նաինգոլանի համար «Չելսիից» պահանջում է 45 միլիոն եվրո։ Լոնդոնյան ակումբում բելգիացուն գնահատում են ամենաշատը 35 միլիոն եվրո։

Միաժամանակ հնարավոր է՝ գործարքի մեջ ներառվեն «Չելսիի» երիտասարդ խաղացողներ Ռուբեն Լոֆտուս-Չիկն ու Անդրեաս Քրիստենսենը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում