Միխայլովիչը հրաժեշտ է տվել «Միլանի» երկրպագուներին

Միխայլովիչը հրաժեշտ է տվել «Միլանի» երկրպագուներին

«Միլանի» գլխավոր մարզիչ Սինիշա Միխայլովիչը երախտագիտություն է հայտնել ակումբի երկրպագուներին։

«Շնորհակալ եմ ձեր սիրո համար։ Դա ինձ համար պատիվ էր»,-գրել է մասնագետն իր թվիթերյան միկրոբլոգում։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Միլանի» նախագահ Սիլվիո Բեռլուսկոնին արդեն աշխատանքից հեռացրել է Միխայլովիչին, իսկ առավոտյան մարզումը կանցկացնի երիտասարդական թիմի գլխավոր մարզիչ Քրիստիան Բրոկին։

Ակնկալվում է, որ սերբ մասնագետի հեռացման մասին պաշտոնապես կհայտարարվի այսօր։

Հետևեք մեզ նաև Telegram-ում