Պաշտոնական. «Միլանը» հեռացրել է Միխայլովիչին

Պաշտոնական. «Միլանը» հեռացրել է Միխայլովիչին

Իտալական «Միլանը» պաշտոնապես հայտարարել է գլխավոր մարզիչ Սինիշա Միխայլովիչի հեռացման մասին։ Մինչև մրցաշրջանի ավարտը «ռոսոներիներին» կմարզի Քրիստիան Բրոկին, ով արդեն այսօր անցկացրել է թիմի առավոտյան մարզումը։ Վերջին երեք տարվա ընթացքում Բրոկին «Միլանի» արդեն հինգերորդ մարզիչն է։

Հիշեցնենք, որ Միխայլովիչը գլխավորել է միլանյան ակումբն անցյալ ամռանը։ Ա Սերիայի 32 տուրից հետո թիմը մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականում է, ինչպես նաև դուրս է եկել Իտալիայի գավաթի եզրափակիչ։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում