«Բանանցը» դուրս եկավ Հայաստանի գավաթի եզրափակիչ (տեսագրություն)

«Բանանցը» դուրս եկավ Հայաստանի գավաթի եզրափակիչ (տեսագրություն)

Ապրիլի 12-ին կայացավ Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի՝ «Ալաշկերտ»-«Բանանց» պատասխան հանդիպումը: Առաջին խաղում «Բանանցը» նվազագույն հաշվով պարտություն էր կրել, իսկ պատասխան խաղում 2:1 հաշվով հաղթանակ տոնեց և տիտղոսի համար պայքարելու հնարավորություն ստացավ:

Եզրափակիչ խաղում «Բանանցը» մրցելու է «Գանձասար»-«Միկա» զույգի հաղթողի հետ:

Հայաստանի գավաթ, կիսաեզրափակիչ, պատասխան խաղ

«Ալաշկերտ»-«Բանանց»՝ 1:2 
Գոլերը՝ Անդրանիկ Ոսկանյան 90+5′ («Ալաշկերտ») – Զավեն Բադոյան 14′, Լայերսիո Կոստա Գոմես 75′ («Բանանց»)

Հետևեք մեզ նաև Telegram-ում