ՉԼ. «Մանչեսթեր Սիթին» հաղթեց «ՊՍԺ»-ին և դուրս եկավ կիսաեզրափակիչ (տեսանյութ)

ՉԼ. «Մանչեսթեր Սիթին» հաղթեց «ՊՍԺ»-ին և դուրս եկավ կիսաեզրափակիչ (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ փուլի պատասխան խաղում «Մանչեսթեր Սիթին» առավելության հասավ «Պարի Սեն Ժերմենի» նկատմամբ և դուրս եկավ կիսաեզրափակիչ:

«Էտիհադ» մարզադաշտում կայացած հանդիպման ընթացքում դաշտի տերերն ընդհանուր առմամբ կարողացան վերահսկել գնդակի տեղաշարժը: 30-րդ րոպեին «Մանչեսթեր Սիթին» կարող էր առաջ անցնել հաշվի մեջ, սակայն Սերխիո Ագուերոն չկարողացավ դիպուկ իրացնել 11-մետրանոց հարվածը:

 

0:0 հաշիվը ցուցատախտակին մնաց մինչև 76-րդ րոպեն, երբ Քևին դե Բրույնեն առաջ մղեց իր թիմին: Մնացած ժամանակահատվածում հյուրերը չկարողացան արժանի պատասխան տալ և զրկվեցին պայքարը շարունակելու հնարավորությունից: Հիշեցնենք, որ Փարիզում կայացած առաջին հանդիպումն ավարտվել էր 2:2 հաշվով:

Չեմպիոնների լիգա, 1/4 եզրափակիչ, պատասխան խաղ

«Մանչեսթեր Սիթի» – «Պարի Սեն Ժերմեն»՝ 1:0 / 3:2
Գոլը՝ դե Բրույնե 76′
Չիրացրած 11-մետրանոց՝ Ագուերո 30′

Հետևեք մեզ նաև Telegram-ում