Հայ ըմբիշները մեկնել են Սերբիա

Հայ ըմբիշները մեկնել են Սերբիա

Հունահռոմեական և ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականները մեկնել են Սերբիա, որտեղ կմասնակցեն Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարին: Մրցաշարը կկայանա ապրիլի 15-17-ը Սերբիայի Զրենյանին քաղաքում:

Ազատ ոճի հավաքականը մրցատեղի է մեկնել ընտանու ավագ մարզիչ Արայիկ Բաղդադյանի գլխավորությամբ, իսկ հունահռոմեական ոճի ըմբիշներին այնտեղ կուղեկցի հավաքականի մարզիչ Սամվել Գևորգյանը:

Ազատ ոճայիններից Ռիոյի Օլիմպիական խաղերի վարկանիշների համար կպայքարեն Գառնիկ Մնացականյանը (57 կգ), Դավիթ Սաֆարյանը (65 կգ), Սուրեն Խաչատրյանը (74 կգ), Մուսա Մուրթազալիևը (86 կգ) և Էդգար Ենոքյանը (97 կգ): Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը մեկնել է հետևյալ կազմով՝ Ռոման Ամոյան (59 կգ), Կարապետ Չալյան (75 կգ), Արթուր Շահինյան (85 կգ) և Էդգար Խաչատրյան (130 կգ):

Հավելենք, որ հունահռոմեական ոճի ըմբիշներից Հայաստանի համար ուղեգիր արդեն նվաճել են Միհրան Հարությունյանը և Արթուր Ալեքսանյանը, իսկ ազատ ոճայինների միակ ուղեգիրը նվաճել է 125 կգ քաշային Լևան Բերիանիձեն:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում