Հայաստանի գավաթ. «Միկան» հաղթեց «Գանձասար Կապանին» և դուրս եկավ եզրափակիչ

Հայաստանի գավաթ. «Միկան» հաղթեց «Գանձասար Կապանին» և դուրս եկավ եզրափակիչ

Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլում «Միկան» առավելության հասավ «Գանձասար Կապանի» նկատմամբ և տիտղոսի համար պայքարելու հնարավորություն ստացավ:

Առաջին խաղում «Գանձասար Կապանը» նվազագույն հաշվով հաղթանակ էր տոնել: Պատասխան հանդիպման 42-րդ րոպեին Ալեքսեյ Կիսիլյովը վերականգնեց դիմակայության հաշվի հավասարությունը: Խաղի հիմնական և հավելյալ ժամանակահատվածում նոր գոլեր չարձանագրվեցին, և եզրափակչի ուղեգիրը վճռվեց 11-մետրանոց հարվածաշարի միջոցով: Առավել դիպուկ գտնվեցին «Միկայի» ֆուտբոլիստները:

Հավելենք, որ եզրափակչում «Միկան» մրցելու է «Բանանցի» հետ, որը պայքարից դուրս է թողել «Ալաշկերտին»:

Հայաստանի գավաթ, կիսաեզրափակիչ, պատասխան խաղ
«Գանձասար Կապան» – «Միկա»՝ 0:1, հետխաղյա 11-մետրանոցներ՝ 5:6

Հետևեք մեզ նաև Telegram-ում